Բավ է պառակտվել
09-02-2016 16:45

Լուժկովը Մոսկվայի առևտրի տաղավարների քանդումը փոքր բիզնեսի նկատմամբ հաշվեհարդար է անվանել

Մոսկվայի նախկին քաղաքապետ Յուրի Լուժկովը իշխանությունների կողմից մայրաքաղաքի առևտրի տաղավարների զանգվածային քանդման որոշումը սխալ է անվանել: Ըստ նրա երկրի տնտեսության այնքան շատ խնդիրներ առկայության պարագայում «ժամանակը չէ հաշվեհարդար տեսնել փոքր բիզնեսի հետ»: Շատ կրպակատերերի սեփականատերեր գործելու պաշտոնական թույլտվություն ունեին: Ըստ նախկին քաղաքապետի, ներկայիս իշխանությունների մայրաքաղաքի կրպակների դեմ պայքարը «մի տեսակ ֆիքսված գաղափար» է դարձել: «Շատ մարդիկ, ովքեր աշխատում են այդ կրպակներում, գրավ են դրել իրենց բնակարանները, նրանցից շատերը մեծ գումարներ չունեն: Նրանց, և ընդհանրապես փոքր բիզնեսի նկատմամբ այլ կերպ է պետք վերաբերվել», - ասել է Լուժկովը:
Մոսկվայի քաղաքապետ Սերգեյ Սոբյանինը իր «Вконтакте» սոցիալական էջում հաղորդել է, որ երեքշաբթի գիշերը քանդված շենքը վտանգավոր էին մոսկվացիների համար, քանի որ նրանք ապօրինաբար կառուցվել էին կոմունալ հաղորդալարերի և մետրոյի տեխնիկական տարածքի վրա: Դա տեղի է ունեցել պաշտոնյաների ակնհայտ թողտվությամբ կամ աջակցությամբ ընդգծել է մայրաքաղաքի ղեկավարը: