Բավ է պառակտվել
23-12-2015 11:16

Աշխարհի հայ ոսկերիչները գալիս են Հայաստան

«Հայ ոսկերիչների համաշխարհային միության» (AJA) գլխամասային գրասենյակը տեղափոխվում է Երևան, հայտնում է «Մերիդիան» ազատ տնտեսական գոտու մամուլի ծառայությունը: 2016-ի հունվարի 1-ից «Հայ ոսկերիչների համաշխարհային միության» գլխամասային գրասենյակը կգործի Հայաստանի մայրաքաղաքում։ Ըստ հաղորդագրության` միության գլխամասային գրասենյակը տարիներ շարունակ չուներ գործունեության մշտական վայր, այն տեղափոխվում էր մի երկրից մյուսը։ Միության գլխավոր նպատակներից մեկը Հայաստանի ոսկերչական ոլորտի զարգացմանն աջակցելն է։ «Աշխարհի տարբեր ծայրերում բնակվող հայ ոսկերիչներն արդեն իրենց տունը կունենան Հայաստանում` «Մերիդիան» ԱՏԳ-ում», ասվում է հաղորդագրության մեջ: 2015 թվականին Հայաստանի ոսկերչության ծավալը կրճատվել է 3,3 տոկոսով, այդուհանդերձ Հայաստանը` որպես հարուստ ոսկերչական ավանդույթ ու բարձրորակ աշխատանք արտադրելու փորձ ունեցող երկիր, համաշխարհային ոսկերչական կենտրոնի կոչման գլխավոր հավակնորդներից մեկն է։