Բավ է պառակտվել
29-10-2014 11:26

Ադրբեջանը իրեն դուրս է մղել քաղաքակիրթ աշխարհից.Լ. Ալավերդյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ընթացքում ՀՀ առաջին օմբուդսմեն, «Ընդդեմ իրավական կամայականության» հ/կ գործադիր տնօրեն Լարիսա Ալավերդյանը՝ անդրադառնալով ԼՂՀ-ում ադրբեջանցի դիվերսանտների դատավարությանը նշեց. «Պետք է ողջունելի համարել, որ չճանաչած երկրում գործում են մարմիններ, որոնք շարժվում են այն օրենսդրությամբ, որը համապատասխանում է միջազգային իրավունքի նորմերին»:  Ըստ Տիկ. Ալավերդյանի՝ չպետք է կասկածի տակ դրվի ԼՂՀ դատավարության օրինականության հարցը և կոչ արեց չխառնել՝ չճանաչված երկիր և անօրինական դատ հասկացությունները:  «ԼՂՀ բոլոր օրենսդրական նորմերն ընդօրինակվում են ՀՀ օրենսդրությունից, իսկ ՀՀ օրենսդրությունը առնվազն Վենետիկի խմբի, այսպես ասած, քննությանն է ենթարկվում»,- ասաց Լարիսա Ալավերդյանը:  Լարիսա Ալավերդյանի խոսքով՝ թեև ադրբեջանական լրատվամիջոցները գրել էին, որ ադրբեջաներենի թարգմանիչ չի ապահովվել, սակայն ամբաստանյալները բավականաչափ տիրապետում են ռուսերենին և դրա կարիքը չի եղել: Նա հայտնեց, որ դատավարությունն ընթացել է հայերեն, ամբաստանյալների համար՝ ռուսերեն թարգմանությամբ:  «Ադրբեջանական կողմը դիմել է միջազգային հանրությանը այս դատավարության հարցով, սակայն միջազգային հանրության կողմից «վերին աստիճանի խոսուն լռություն է տիրել», որևէ արձագանք չի եղել , գուցե, ամեն դեպքում Ռամիլ Սաֆարովի դեպքի հետ կապված մեղքի զգացում ունեն: «Ադրբեջանը իրեն դուրս է մղել քաղաքակիրթ աշխարհից»,-ասաց բանախոսը: