Բավ է պառակտվել
23-01-2014 13:32

Լրագրողների նկատմամբ բռնությունները 2013թ-ին էլ ավելի են շատացել

Այսօր, լրագրողների հետ հանդիպման ժամանակ, ՛՛Խոսքի ազատության պաշտպանության կոմիտեի՛՛ նախագահ Աշոտ Մելիքյանը, ներկայացրեց կոմիտեի 2013թ. տարեկան զեկույցը: Ինչպես Մելիքյանն է նշում, զեկույցն իր ծավալով աննախադեպ է, դա պայմանավորված է նրանով, որ 2013թ-ին արձանագրել են լրագրողների և լրատվամիջոցների ամենաշատ խախտումները՝ 77 դեպք, երբ խախտվել են լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները, որոնք նախորդ տարվա համեմատ 13-ով ավելի են :

2012-ին լրագրողների և լրատվամիջոցների իրավունքները խախտվել են 64 դեպքով։ Աշոտ Մելիքյանը դա բացատրում է ՝ փետրվարին, նախագահական ընտրություններով, իսկ մայիսին՝ Երևանի ավագանու:

՛՛ Նաև տարին աշխույժ էր քաղաքացիների ակտիվիստների շարժման առումով, և բնական է, որ այս կարևոր իրադարությունները բերում էր լարվածության, որն էլ իր հերթին ճնշումների ավելացմանը»,- լրագրողների հետ հանդիպմանն ասաց նա։

2013թ-ին արձանագրվել է ֆիզիկական բռնության 10 դեպք, այն դեպքում , երբ 2012թ-ի դրանք եղել են 4-ը, արձանագրվել են 57 ճնշումներ, մինչդեռ 2012-ին դրանք 37-ն են եղել, և տեղեկություն ստանալու իրավունքը խախտվել է 10 անգամ, իսկ 2012-ին այս ցուցանիշն ավելին է եղել՝ 22 դեպք։

Ըստ ԽԱՊԿ նախագահի 2013-ին լրագրողները և լրատվամիջոցներն աշխատել են շատ ավելի անբարենպաստ պայմաններում, և շատ ավելի լարված են եղել, քան 2012թ-ին:

«Նախագահական ընտրությունների օրը լրագրողի նկատմամբ երկու ֆիզիկական բռնություն է արձանագրվել և 4 խոչընդոտում լրագրողների նկատմամբ։ Խայտառակ ֆիզիկական բռնություն է եղել ավագանու թեկնածուի կողմից, 3 ֆիզիկական բռնություն լրագրողի նկատմամբ,  ակտիվիստների շարժման ժամանակ ևս  արձանագրվել են բռնության դեպքեր, և իրավապահների և ակտիվիստների ընդհարման ժամանակ տուժել էին նաև լրագրողներ՛՛: Աշոտ Մելիքյանի խոսքով` 2013թ-ին ավելացել են դատական գործերն ընդդեմ լրատվամիջոցների և եթե 2012թ-ին 17-ն էին, 13-ին դարձել է 24-ը։