Բավ է պառակտվել
24-05-2014 09:46

Լոս Անջելեսում հայալեզու աշխատողներ են փնտրում

Լոս Անջելեսի շրջանի պաշտոնյաները եւ ներգաղթային համայքների պաշտպանները հույս ունեն, որ նահանգի օրենսդրության վերջին փոփոխությունները իրենց թույլ կտա սպասվող ընտրություններում ավելի շատ երկլեզու աշխատակիցների ներգրավել ընտրատեղամասերում, այդ թվում Գլենդելի հայալեզու բնակչությանը: Տեղեկացնում է «Glendale News-Press»-ը:

Վերջերս ընդունված օրենքը թույլ է տալիս մշտական օրինական բնակչներին, որոնք ունեն գրին քարտեր, հունիսի 3-ին աշխատել ընտրական տեղամասերում, նույնիսկ եթե իրենք քվեարկելու իրավունք չունեն:

Լոս Անջելեսի շրջանում շատ ընտրողներ չգիտեն անգլերեն, ուստի շրջանը փնտրում է մոտ 2500 աշխատակիցների, այդ թվում ավելի քան 600 երկլեզու կամավորների: