Բավ է պառակտվել
27-11-2015 11:40

Ականապատման կեղծ ահազանգ «Զվարթնոց» օդանավակայանում

Ոստիկանությունում նոյեմբերի 1¬ի երեկոյան հայտնել են, որ «Զվարթնոց» օդանավակայանի պաշտոնական էլեկտրոնային փոստի հասցեին հաղորդագրություն է ստացվել, որ օդանավակայանն ականապատված է և կպայթի երկու օրվա ընթացքում Ստուգումների արդյունքում պարզվել է, որ ահազանգը չի համապատասխանում իրականությանը: Փաստի առթիվ ՀՀ քրեական օրենսգրքի 259 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդում տալը) հատկանիշներով հարուցված քրեական գործի շրջանակներում, ԱԱԾ¬ի և ՀՀ ոստիկանության համատեղ միջոցառումներով պարզվել է, որ ահաբեկչական բնույթի հաղորդագրությունն ուղարկվել է Բելառուսի Հանրապետության քաղաքացի Եվա Սամսոնովայի անունից՝ ԱՄՆ-ում գտնվող էլեկտրոնային սերվերներից մեկի միջոցով, սակայն` ռուսական IP հասցեից: Միջազգային համագործակցության և տարաբնույթ հարցումների արդյունքում, համապատասխան ծառայությունների արտերկրի գործընկերներից ստացված տվյալների համաձայն, հաղորդագրությունը Եվա Սամսոնովայի անունից ուղարկել է Մոսկվայի մարզի Ռոմենսկի շրջանի բնակիչ, 1973թ. ծնված Ս. Զաբաբոնովը: Պարզվել է, որ Ս. Զաբաբոնովը ճանաչում է Ե. Սամսոնովային և նրա նկատմամբ տածած ոչ բարյացակամ վերաբերմունքից ելնելով՝ ուղարկել է ահաբեկչական բնույթի կեղծ հաղորդագրությունը: Փաստի առթիվ ՌԴ ՆԳ Մոսկվայի վարչության Բալաշիխինսկոյե բաժնի կողմից հարուցվել է քրեական գործ` ՌԴ քրեական օրենսգրքի 207 հոդվածի (Ահաբեկչության մասին սուտ հաղորդագրություն տարածելը) 1¬ին մասի հատկանիշներով, որի շրջանակներում շարունակվում են օպերատիվ-քննչական գործողությունները: