Բավ է պառակտվել
13-06-2017 12:28

Սելավն ու կարկուտը վնասել են Արմավիրի մարզի դաշտերն ու այգիները

Նախօրեին երեկոյան Երևանում և հարակից շրջաններում տեղացած ուժեղ կարկուտն ու սելավը վնաս են հասցրել Էջմիածնի տարածաշրջանի ինը համայնքների, այս մասին հայտնել է ՀՀ Գյուղատնտեսության նախարարության մամուլի ծառայության աշխատակիցը:
« Նախարարի տեղակալը վաղ առավոտից մեկնել է Արմավիրի մարզ, որտեղ հիմնական վնասը կրել են ինը համայնքներ»,- ասել է նա, ընդգծելով, որ վնասի չափսերը հստակեցվում են, և առայժմ բարդ է որևէ ցուցանիշ նշել: Գյուղնախարարության աշխատակցուհին հավելել է նաև, որ ստույգ տեղեկատվությունը կտրամադրվի ավելի ուշ:
Տեղեկությունների համաձայն մեծ վնաս են կրել, մասնավորապես, Աղավնատուն, Ամբերդ և Կողբ գյուղերը:
« Տուժել են ցանքատարածություններ և բերքատու այգիներ»,- ասել է գյուղնախարարության ներկայացուցիչը: Նա նաև հայտնել է, որ ձևավորվելու է կոմիտե, որն էլ կգնահատի պատճառված վնասի չափսերը և կծրագրի հետագա քայլերը: