Բավ է պառակտվել
26-11-2013 19:03

Պորտուգալացիների յուրահատուկ բողոքը

Ինչպես հաղորդում է ԻՏԱՌ-ՏԱՍՍ-ը, այսօր` նոյեմբերի 26-ին,Լիսաբոնն արթնացել է հազարավոր մեքենաների ազդանշաններից:Այդպես մայրաքաղաքի բնակիչները հայտնել են իրենց բողոքը խորհրդարանի կողմից 2014թ. բյուջեն հաստատելու դեմ:Քաղաքի մուտքի մոտ՝ճանապարհների երկայնքով, «Դժգոհության ազգային օր: Սեղմեք ազդանշանը և հայտնեք ձեր դժգոհությունը» մակագրություններով պաստառներ են հայտնվել: 

Ըստ մասնակիցների՝ Պորտուգալիայի ֆինանսական գլխավոր փաստաթուղթը «խախտում է պորտուգալացիների մեծամասնության իրավունքները»: