Բավ է պառակտվել
04-05-2015 14:44

Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է Ադրբեջանից վերադարձած հայ ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության նախագահ Նաիրա Զոհրաբյանն, այսօր՝ մայիսի 4-ին, հանդիպել է նախկին ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի և նրա ընտանիքի անդամների հետ, ովքեր եկել էին իրենց շնորահակալությունը հայտնելու Նաիրա Զոհրաբյանին՝ Հակոբի գերության ողջ ընթացքում որպես ԵԽԽՎ պատգամավոր՝ միջազգային տարբեր կառույցներում այդ հարցը մշտապես բարձրացնելու և Հակոբի վերադարձը կամ երրորդ երկիր, կամ Հայաստան ապահովելու համար: ԲՀԿ մամուլի կենտրոնից հայտնում են, որ Հակոբ Ինջիղուլյանն ու զինվորի ընտանիքը բարձր են գնահատել Հակոբի՝ հայրենիք վերադառնալու գործում Նաիրա Զոհրաբյանի կատարած աշխատանքը միջազգային կառույցներում: Տիկին Զոհրաբյանը հավաստիացրել է, որ դա իր պարտքն է ոչ միայն որպես միջազգային կառույցներում աշխատող պատգամավոր, այլ որպես ՀՀ քաղաքացի, որպեսզի գերության մեջ հայտնված հայ զինվորը անվնաս վերադառնա հայրենիք, ինչը, ցավոք, չհաջողվեց անել որոշ այլ գերիների դեպքում: Հակոբ Ինջիղուլյանը տեղեկացրել է նաև, որ սովորում է Ամերիկյան Համալսարանի՝ միջազգային հարաբերությունների նախապատրաստական բաժնում, ինչը ԲՀԿ նախագահը համարել է անչափ կարևոր։