Բավ է պառակտվել
07-05-2015 15:57

ԲՀԿ առաջնորդը քննարկել է Գոհար Ենոքյանի հետ կապված իրավիճակը ՀՀ գլխավոր դատախազի հետ

«Բարգավաճ Հայաստան» կուսակցության առաջնորդ Նաիրա Զոհրաբյանը հանդիպել է ՀՀ գլխավոր դատախազ Գևորգ Կոստանյանի հետ և հանդիպումից հետո նա համոզմունք է հայտնել, որ ԲՀԿ նախկին պատգամավոր Գոհար Ենոքյանին բերման ենթարկելու պահից 72 ժամ անց նրա նկատմամբ կիրառված խափանման միջոցը կփոփոխվի, և նա ազատ կարձակվի: Այդ մասին ՆաիրաԶոհրաբյանը հայտնեց լրագրողների հետ զրույցում: Նրա խոսքով՝ պատգամավորները ներկայացրել են դատախազին իրենց ստորագրությունները և տիկին Ենոքյանի առողջական վիճակի հետ կապված խնդիրների մասին վկայող փաստաթղթերը: Զոհրաբյանը հայտնել է, որ այսօր նա անհրաժեշտ է համարել ներկայացնել գլխավոր դատախազին տիկին Ենոքյանի առողջական վիճակի նկարագիրը: Նա հավելել է, որ իր մոտ այնպիսի տպավորություն է ստեղծվել, որ պարոն Կոստանյանը նույնպես անհանգստացած էազատազրկված Ենոքյանի առողջական վիճակով: