Բավ է պառակտվել
20-05-2015 11:17

Պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն երեխաների վրա փորձ կատարողները

Այսօր լրագրողների հետ հանդիպմանը «Ալյուրի հարստացում՝ անհրաժեշտություն. վտանգներն ու ռիսկերը» թեմայով քննարկման ժամանակ «Առողջ սնունդ» նախաձեռնության անդամ Արման Մանուկյանը նշեց, թե արդեն չորս տարի շարունակ այս ծրագիրը կիրառվում է բնակչության թիրախային խմբի՝ երեխաների վրա` Արագածոտնի, Գեղարքունիքի, Լոռու և Շիրակի մարզերում և հետազոտություն չկա, արդյոք երեխաներն ունեն դրա կարիքը:  Հանդիպմանը ներկա հասարակական գործիչ Խաչիկ Ստամբոլցյանն էլ նշեց. «Մենք եթե այս ֆոլաթթուն տալիս ենք 40 տոկոս երեխաների վիճակը լավացնելու համար, բա ինչ է լինելու այն 60 տոկոս երեխաների հետ, որոնք չունեն դրա կարիքը: Պետք է քրեական պատասխանատվության ենթարկվեն այն բոլոր մարդիկ, ովքեր այս տարիների ընթացքում փորձ են կատարել երեխաների վրա»:

Թվարկելով այս ծրագրի վատ կողմերը և ներկայացնելով տարբեր երկրների մասին իրենց ուսումնասիրությունները Խաչիկ Ստամբոլցյանը նշեց, որ այսօր ԱՄՆ-ում ստորագրահավաք են անում այս ծրագրից հրաժարվելու համար. «Մեր բոլոր բույսերը պարունակում են մեծ քանակի ֆոլաթթու, օրինակ թարխունը: Ավելի լավ է մեկ կտոր կանաչի ուտեն, քան ֆոլաթթվով հարստացված հաց»,-շեշտեց նա: