16-01-2014 09:23

ՙ…կին հանդիսավարներին նախապատվությունը տալիս են հատկապես կիրթ, բանիմաց ու նրբաճաշակ մարդիկ….՚. Լ. Զուրաբյան

Վերջին շրջանում նորաձև են դարձել հանդիսությունների կին վարողները: Բայց արդյոք մեծ է նրանց պահանջարկ, կամ պահպանողական հայ հասարկությունը հեշտությամբ ընդունեց նորարարությունը: Այս և մի շարք այլ հարցերի պատասխաները գտնելու համար news.gisher.ru-ուն դիմեց ասմունքող, հանդիսավար Լիանա Զուրաբյանին: ՙՇուրջ 8 տարի է ինչ զբաղվում եմ հանդիսավարությամբ, հանրությունը սկզբնական շրջանում թերահավատորեն էր մոտենում, չէ՞ որ ըստ ավանդույթի կենաց պետք է ասի տղամարդը: Սակայն տարիներն ու հաջողված նախադեպը կոտրեցին կարծրատիպերն ու այսօր կարող եմ ասել, եթե ոչ ավելի, ապա հավասրաչափ պահանջված են նաև կին հանդիսավարները՚,- ասաց նա: Ըստ զրուցակցիս, առաջարկները կինում են ինչպես տեղական, այնպես էլ արտասահմանյան խնջույքներից ու հանդիսություններից: ՙՀատկանշական է, որ կին հանդիսավարներին նախապատվությունը տալիս են հատկապես կիրթ, բանիմաց ու նրբաճաշակ մարդիկ, ովքեր չեն վախենում նորարաություններից ու սիրում են տարբերվել՚,- հավելեց Լ. Զուրաբյանը:
Հանդիսավարի կարծիքով, կին հանդիսավարն ունի մի շարք առավելություններ. ՙՀենց այն որ հանդիսությունը կին է ղեկավարում ստիպում է, գինովցած հանրությանը (հիմնականում տղամարդկանց) իրեն զուսպ պահել: Մյուս, ևս շատ կարևոր առավելությունը ծագած խնդիրների արագ լուծումն է, սեռային առանձնահատկությունից ելնելով՚,- ավելացրեց նա:
News.gisher.ru-ի խնդրանքով Լիանան առանձնացրեց կին հանդիսավարի մի քանի շափանիշներ. ՙՀանդիսավարը պետք է կարողանա լինել՝ խոսքաշեն, բանիմաց, բարետես, կոկիկ, կարողանա լինել և խստաբարո, և բարեհամբույր, ունենա նաև մեծ դերասանական շնորհ, որ կարողանա յուրաքանչյուրի հետ վերաբերվի յուրովի՚,- ընդգծեց հանդիսավարը: Նրա խոսքով հատկանիշները կարելի է երկար թվել, սակայն սրանք առավել կարևորեց ու վերջում, որպես իսկական հանդիսվար զրույցն ափոփեց այսպես. ՙԹող 2014թ. բոլորիս օջախներում միայն բերի խինդ և ուրախություն, սրտանց ուրախանանք և ամեն անգամ բաժակ բարձրացնելուց հիշենք ամենայն հայոց բանաստեղծի, ինչպես նաև 1-ին թամադ մեծն Թումանյանի խոսքերը ...էս էլ որ կա,էս էլ կանցնի Թասդ բեր...՚: