Բավ է պառակտվել
13-08-2014 16:27

Դատական նիստի ընթացքում Լևոն Հայրապետյանի ինքնազգացողությունը վատացել է

Հայ խոշոր գործարար, հասարակական գործիչ Լևոն Հայրապետյանը, որն աշխարհի ամենահարուստ հայերից է համարվում և ում կասկածում են ՌԴ-ում փողերի լվացման գործով, վատ է զգացել դատական նիստի ընթացքում, տեղեկացնում է РИА Новости գործակալությունը:
Մոսկվայի քաղաքային դատարանն այսօր քննել է Հայրապետյանին կալանքի տակ պահելու որոշումը: Փաստաբանները պահանջում են նրան գրավի դիմաց ազատ արձակել:
Մեղադրյալը դատական նիստին մասնակցել է տեսակապի միջոցով: Իր ելույթի ընթացքում նա հայտարարել է ապօրինությունների մասին, իսկ հետո բռնել է սիրտն ու դժգոհել է վատ ինքնազգացողությունից:
Փաստաբանները պահանջել են նրան օգնություն ցուցաբերել մեկուսարանում, իսկ իրենք հայտնել են, որ պատրաստ են շարունակել նիստը, սակայն դատարանը վճռել է դադարեցնել նիստը մինչև օգոստոսի 15-ը:
Պաշտպանության տվյալներով՝ Հայրապետյանը սրտի ռիթմի խանգարում և անոթների հետ կապված խնդիրներ ունի:
Հայրապետյանին աջակցելու համար դատարան էին եկել նրա ավելի քան 100 հարազատներ ու ընկերներ, և քանի որ դահլիճում տեղերը չեն բավականացրել, կազմակերպվել է ուղիղ հեռարձակում: