03-11-2014 11:45

Նժդեհի արձանն ինձ դուր չի եկել.քանդակագործ

Այսօր լրագրողների հետ զրույցում քանդակագործ, ՀՀ վաստակավոր նկարիչ Լեւոն Թոքմաջյանը հայտնեց, որ ինքն այնքան էլ չի հավանել Գարեգին Նժդեհի արձանի էսքիզը և դիմել է արձանի քանդակագործին` Գագիկ Ստեփանյանին, որ փոփոխություններ կատարվեն: «Նախնական տարբերակով Գարեգին Նժդեհը սուր էր բռնել, բայց հիմա ձեռքին սուր չունի: Թե ինչու սուր չունի, վերեւներն են այդպես որոշել: Հիմա Նժդեհի մի ձեռքը ծալած է, մյուսն` առաջ բերված: Դիկտատորի, հռետորի տպավորություն թողեց ինձ վրա: Քանդակագործին խնդրեցի, որ դերասանական ժեստը դուրս գա միջից քանդակի, դինամիկա լինի մեջը»,- ասաց Լեւոն Թոքմաջյանը: Քանդակագործի խոսքով` իրեն Նժդեհի արձանը դուր չի եկել:
Նշենք, որ արձանը տեղադրվելու է Կառավարության 3-րդ շենքին հարակից այգում` դեմքով դեպի Հանրապետության փողոց: Նախատեսվում է քանդակի բացումը հաջորդ տարվա աշնանը: