Բավ է պառակտվել
15-08-2014 12:13

Լևոն Հայրապետյանին ստիպել են մասնակցել դատական նիստին

Հայ ձեռնարկատեր Լեւոն Հայրապետյանը, ով մեղադրվում է դրամական միջոցների վատնման եւ լվացման մեջ, Մոսկվայի քաղաքային դատարանում հրաժարվել է մասնակցել իր կալանքի բողոքարկող նիստին:
Նա նշել է, որ շատ վատ է զգում իրեն:
՛՛Ես վստահում եմ իմ փաստաբաններին եւ կարծում եմ, որ նրանք առանց ինձ գլուխ կհանեն՛՛, - ասել է Հայրապետյանը, հաղորդում է «ԻՏԱՌ-ՏԱՍՍ»-ը:

Մեղադրյալի պաշտպան Գենրի Ռեզնիկը նշել է, որ Հայրապետյանի հիվանդությունը, գերբարձր էմոցիոնալ ծանրաբեռնվածության պայմաններում կարող է նոր նոպա հրահրել կամ ավելի ծանր հետեւանքներ ունենալ:

Սակայն դատարանը վճռել է, որ դատական նիստը չի կարող անցնել առանց Հայրապետյանի:

Հիշեցնենք, որ Մոսկվայի Բասմանի դատարանը քննիչի միջնորդությամբ Հայրապետյանին կալանավորել է մինչեւ սեպտեմբերի 15-ը: Հայրապետյանը չի համաձայնել տվյալ որոշման հետ եւ բողոքարկել է այն Մոսկվայի քաղաքային դատարանի վերաքննիչ ատյանում: