Բավ է պառակտվել
03-10-2014 16:10

Մոսկովյան դատարանը քննում է Լ. Հայրապետյանի խափանման միջոցը տնային կալանքի փոխելու հարցը

Մոսկվայի Բասմանի դատարանը քննում է հայազգի գործարար Լևոն Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը փոխելու վերաբերյալ քննիչի ներկայացրած միջնորդությունը։ Վերջինս մեղադրվում է «Բաշնեֆտ» ընկերության բաժնետոմսերի վաճառքի գործի շրջանակում փողերի լվացման և յուրացման համար, հայտնում է ՏԱՍՍ գործակալությունը։
«Այժմ դատարանը քննում է քննիչի միջնորդությունը Հայրապետյանի հանդեպ խափանման միջոցը կալանքից տնային կալանքի փոխելու վերաբերյալ»,- հայտնել է շրջանային դատարանի մամուլի խոսնակ Աննա Ֆադեևան։ 
Հիշեցնենք, որ հայկական սփյուռքի ամենահարուստ ներկայացուցիչներից մեկին՝ արցախցի գործարար Լևոն Հայրապետյանին, ձերբակալել էին հուլիսի 15-ին: