Բավ է պառակտվել
16-08-2014 13:39

Լևոն Հայրապետյանին կալանքի տակ պահելու ոչ մի առիթ չկա. փաստաբան

Լեւոն Հայրապետյանին կալանքի տակ պահելու ոչ մի առիթ չկա: Այս մասին դատական նիստում 65-ամյա հայ գործարարի բողոքարկման դիմումը քննելիս իր խոսքում ասել է նրա հիմնական պաշտպան, Մոսկվայի փաստաբանների պալատի նախագահ Գենրի Ռեզնիկը:

Ըստ Ռեզնիկի՝ Լեւոն Հայրապետյանին ազատելու օգտին հիմնական փաստարկներից մեկն այն է, որ նրա կալանավորման մասին քննության միջնորդության մեջ ոչ մի ապացույց չկա, որ մեղադրյալը խառն է «Բաշնեֆտի» բաժնետոմսերի յուրացման գործին:

«Քննությունը տարօրինակ կերպով բաշկիրական վառելիքա-էներգետիկ համալիրի ձեռնարկությունները «Սիստեմա»-ին վաճառելու գործարքում Հայրապետյանի միջնորդությունը որակում է որպես բաժնետոմսերի յուրացում եւ փողերի լվացում միաժամանակ»,— հայտարարել է Ռեզնիկը: Ըստ նրա՝ նույնիսկ Բաշկիրիայից նախկին սենատոր Իզմեստեւի (որը պատիժ է կրում սպանությունների կազմակերպման համար) եւ Ալեքսանդր Յակուբովի ցուցմունքներում ոչ մի խոսք չկա բաժնետոմսերի յուրացման մասին, միայն նշվում է պարոն Հայրապետյանի միջնորդությամբ դրանք վաճառելու մասին:

Հայրապետյանի մյուս փաստաբանները դատարանին հիշեցրել են, որ իրենց պաշտպանյալը սրտային եւ ուռուցքաբանական հիվանդություններ ունի, որոնք թույլ չեն տալիս նրան պահել մեկուսարանում: