Բավ է պառակտվել
06-10-2014 14:01

Լևոն Հայրապետյանը հոգևորականների հետ շփվելու կարիք ունի

Հայ հայտնի գործարար, բարերար Լեւոն Հայրապետյանի փաստաբանը մտադիր է դիմել գլխավոր քննչական վարչություն՝ իր պաշտպանյալին եկեղեցի այցելելու եւ հոգեւորականների հետ շփվելու հնարավորություն ընձեռելու համար:
«Շուտով դիմումը կհասնի քննիչին: Մենք կմիջնորդենք հոգեւորականների այցելությունների հնարավորության համար, քանի որ Լեւոն Գուրգենովիչը շատ հավատացյալ մարդ է, նրան անհրաժեշտ է նաեւ եկեղեցականների հետ շփվելը», - ասել է փաստաբան Սամվել Կարախանյանը:
Գործարարի պաշտպանությունը մտադիր է նաեւ քննությանը խնդրել Հայրապետյանին թույլ տալ լքել բնակարանը զբոսանքների, ինչպես նաեւ բժշկի գնալու համար: Մոսկվայի Բասմանի դատարանը հոկտեմբերի 3-ին վճռել էր մեկուսարանից ազատել «Բաշնեֆտի» գործի ֆիգուրանտ Լեւոն Հայրապետյանին: