Բավ է պառակտվել
06-11-2015 15:31

Լեւոն Հայրապետյանը դատարանի առջեւ կկանգնի ուրիշ գործով

ՌԴ գլխավոր դատախազությունը դատարան է ուղարկել գործարար Լեւոն Հայրապետյանի դեմ խարդախության մեղադրանքով հարուցված քրեական գործը։ Հիշեցնենք, որ խոսքը դատապարտված նախկին սենատոր Իգոր Իզմեստիեւի մորից 700 հազար դոլար վերցնելու մասին է։ Ինչպես հայտնել են գերատեսչությունից, ՌԴ գլխավոր դատախազի տեղակալ Վիկտոր Գրինը հաստատել է մեղադրական եզրակացությունը։ Նրան մեղադրում են ՌԴ ՔՕ 159-րդ հոդվածի 4-րդ մասի հատկանիշներով (խարդախություն): Հետաքննության տեղեկություններով՝ 2010թ. հունիս-օգոստոս ամիսներին «Հայրապետյանը, փաստաբան Սերգեյ Անտոնովի հետ խարդախ ճանապարհով չարաշահելով Մոսկվայի բնակչի վստահությունը, նրան մոլորության մեջ է գցել՝ խոստանալով դրամական պարգեւի դիմաց հասնել նրա որդու համար ավելի մեղմ դատավճռի։ Իրականում դատական գործի վրա ազդելու հնարավորություն Հայրապետյանը չուներ»։ Անտոնովը փախուստի մեջ է գտնվում։ Նրա դեմ ե գործի հետաքննությունը շարունակվում է։