Բավ է պառակտվել
18-01-2016 15:02

Հայրապետյանը հերքում է 700 հազար դոլար յուրացնելու մեղադրանքը

Ձեռնարկատեր Լևոն Հայրապետյանը հերքում է ՌԴ նախկին սենատոր Իգոր Իզմեստևի մորից 700 հազար դոլար յուրացնելու գործում ներգրավվածությունը:
Հունվարի 12-ին հաղորդվել էր, որ դատական նիստը կկայանա հունվարի 18-ին՝ ամբաստանյալի փաստաբանի հիվանդության պատճառով:  
«Ես հանցագործություն չեմ կատարել, ես մեղավոր չեմ»,- հայտարարել է ամբաստանյալն այն բանից հետո, երբ դատախազը կարդացել է գործի վերաբերյալ մեղադրական եզրակացությունը։ 
Քննության տվյալներով՝ ձեռնարկատերը մոլորության մեջ է գցել կնոջը՝ խոստանալով խոշոր գումարի դիմաց հասնել նրա որդու համար թեթև դատավճռի: Իրականում դատական որոշման վրա Հայրապետյանը չէր կարող ազդեցություն ունենալ: 
Գործարարը նաև մեղադրվում է 2009 թվականին «Սիստեմա» ընկերությանն Ուրալ Ռահիմովի կողմից «Բաշնեֆտ» ընկերության վաճառքին ներգրավվածության համար։ Մասշտաբային արբիտրաժային գործընթացի հետևանքով «Բաշնեֆտ»-ը վերադարձվել է պետությանը։ 
700 հազար դոլարի յուրացման գործով Հայրապետյանին սպառնում է մինչև 10 տարվա ազատազրկում: 
Քննության տվյալներով՝ Հայրապետյանն ունի երկքաղաքացիություն և արտասահմանում անշարժ գույք, մասնավորապես՝ վերջին շրջանում նա ապրել է Մոնակոյում: Այդ փաստով էլ քննությունը պատճառաբանել է նրա նկատմամբ կալանքի անհրաժեշտությունը: Հոկտեմբերի սկզբին ձեռնարկատիրոջը տեղափոխել են տնային կալանքի: Հայրապետյանի փաստաբանը նախկինում հայտարարել է, որ իր պաշտպանյալի առողջությունը զգալիորեն վատացել է և խնդրել է նրան ազատ արձակել։