18-10-2016 16:02

Լևոն Արոնյանն ու կինը Իրանի լեռներում անհետացել են

Շախմատի աշխարհի գավաթակիր, գրոստմայստեր Լևոն Արոնյանը և նրա կինը` Արիանա Կաոլին գնացել էին մեր հարևան Իրանի Հանրապետություն` բարձրանալու Դամավանդ լեռը: Նրանց այնտեղ գտնվելու ժամանակ բուք էր սկսվել: 

Այս առնչությամբ կապ հաստատվեց Իրանում ՀՀ դեսպան Արտաշես Թումանյանի հետ, ով փոխանցեց, որ Արոնյանն ու իր տիկինն արդեն գտնվել են, նրանք իջել են սարերից, այժմ անվնաս են և գտնվում են Թեհրանում: Նրանց հետ որևէ բան չի պատահել և որևէ խնդիր չկա: