Բավ է պառակտվել
16-08-2016 14:56

Սոչիից թռչող ինքնաթիռը վթարային վայրէջք է կատարել Թել Ավիվի օդանավակայանում

Սոչիից 118 ուղևորով չվերթ իրականացնող իսրայելական Israir ավիաընկերության ինքնաթիռը շարժիչներից մեկի անսարքության պատճառով վթարային վայրէջք է կատարել Թել Ավիվի Դավիթ Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում։ 

«Սոչիից եկող Israir ավիաընկերության ինքնաթիռն օգոստոսի 16-ին վայրէջք է կատարել Բեն Գուրիոնի անվան օդանավակայանում: Վայրէջքն իրականացվել է արտակարգ իրավիճակի ռեժիմում, քանի որ վայրէջքից քիչ առաջ ինքնաթիռի անձնակազմը շարժիչներից մեկում գոյացած տեխնիկական անսարքության վերաբերյալ հաղորդել է թռիչքների կառավարման կետ»,- հաղորդել են ԶԼՄ-ը՝ նշելով, որ ինքնաթիռը բարեհաջող վայրէջք է իրականացրել:
Ուղևորների և անձնակազմի թվում տուժածներ չկան: