Բավ է պառակտվել
12-09-2016 15:12

Ռուսական ավիաբազայի օդաչուները վարժանքներ են անցկացնում Հայաստանի երկնքում

«Էրեբունի» օդանավակայանում տեղակայված ՌԴ ավիախմբի կործանիչ և բանակային ավիացիայի օդաչուները մարտավարական զորավարժությունների շրջանակում սեպտեմբերի սկզբից կատարել են ավելի քան 30 թռիչք:
Կատարելով թռիչքային առաջադրանքները` ՄիԳ-29 կործանիչների և Մի-24 ու Մի-8 ուղղաթիռների անձնակազմները հետախուզել են տեղանքը, ուղեկցել են մոտոհրաձգային և հատուկ ստորաբաժանումների շարասյուները, տեղափոխել են նյութական պաշարներ և հետախուզական խմբեր, հայտնում է ՌԴ հարավային ռազմական շրջանի մամուլի ծառայությունը:
Վարժանքի ընթացքում մշակվել են նաև Երևանի ռազմական օդանավակայանից Գյումրի ավիատեխնիկայի փոխադրման գործողություններ: Օդաչուները կապ են հաստատել կառավարման ցամաքային խմբի հետ, թռիչքներն իրականացվել են նվազագույն բարձրության վրա լեռնային ռելիեֆի պայմաններում ինչպես ցերեկային, այնպես էլ գիշերային ժամերին: Օդաչուները երկնքում են անցկացրել ավելի քան 35 ժամ:
Զորավարժություններին մասնակցել են փորձառու օդաչուներն ու ավելի քան 500 ժամ թռիչք իրականացրած երկրորդ դասից ոչ ցածր որակավորում ունեցող բորտտեխնիկները։