Բավ է պառակտվել
01-02-2014 12:47

Հայաստանի և ԼՂՀ բանակ. Լուսանկարներ

Ռուսական Lenta-ru կայքն, անրադարձել է հայկական բանակի ստեղծմանը: Վերջինս , հայկական բանակի վերաբերյալ տեղադրել է ոչ միայն տեղեկատվություն, այլ՝ լուսանկարներ:

Ըստ կայքի հրապարակած տեղեկությունների հայկական բանակի համար լուրջ փորձություն էր Արցախյան գոյամարտը:

 

Հայաստանում սեփական բանակի ստեղծումը սկսվել է ԽՍՀՄ-ի գոյատևման վերջին տարիներին։ Այն ժամանակ հայ-ադրբեջանական հակամարտության ֆոնին սկսեցին ի Lհայտ գալ կամավորական ջոկատներ՝ զինված այնպիսի զենքերով, որոնք նրանց հաջողվել էր հայտնաբերել ռազմական հաստատություններում, ռազմագիտության դասարաններում և այլ նմանատիպ վայրերում:

1991-ին Հայաստանում և Լեռնային Ղարաբաղում ստեղծվում են պաշտպանության հանձնաժողովներ։ Ավելի ուշ ձևավորվում է պաշտպանության նախարարությունը, և սկսվում է զինված ուժերի պաշտոնական ստեղծումը։ Հայաստանը, ինչպես և ԽՍՀՄ այլ պետություններ, ստանում է խորհրդային բանակի գույքի մի մասը, որը գտնվում է երկրի տարածքում:Lneta.ruն գրում է.՛՛ Նրանց հաջողվում է հաղթանակել, ԼՂՀ-ն դե-ֆակտո պահպանում է իր անկախությունը՛՛։

Հունվարի 28-ին նշվել է Հայոց բանակի օրը, և հենց այդ օրը ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանը ՀՀ նախագահին ուղղված շնորհավորական ուղերձում գրել է. «Այն, որ հայկական բանակն այսօր ամենամարտունակ և կազմակերպված բանակն է շրջանում, անհերքելի իրողություն է և մեր ժողովրդի ամենանշանակալի ձեռքբերումներից մեկը»։