Բավ է պառակտվել
25-03-2017 15:53

ARARAT լեգենդար կոնյակը The World-Spirits Award հեղինակավոր մրցույթին ոսկե մեդալներ է նվաճել

Հայկական լեգենդար ARARAT կոնյակը մարտի 22-ին ամենահեղինակվոր The World-Spirits Award մրցույթին արժանացել է ոսկե մրցանակների, այս մասին հայտնում են Երևանի կոնյակի գործարանի մամուլի ծառայությունից:
The World-Spirits Award մրցանակաբաշխությունն ալկոհոլային խմիչքների ասպարեզում ամենահեղինակավորներից է աշխարհում: Ամենամյա մրցույթներին, մասնակցություն են ունենում հարյուրավոր ապրանքանիշներ՝ աշխարհի ավելի քան 30 երկրներից, բայց The World-Spirits Award-ի մեդալներ ստանում են միայն ամենաարժանիները:
Իր գոյության ողջ պատմության ընթացքում մրցույթն արժանացել է գինու և թունդ ալկոհոլային խմիչքների ամենապահանջկոտ սիրահարների հատուկ ուշադրությանը, բացի այդ ստացել է միջազգային կարգավիճակ և ձեռք է բերել հատուկ ավանդույթներ:
Այս տարի The World-Spirits Award մրցանակաբաշխությունը տեղի է ունեցել Գերմանիայում: Երևանի կոնյակի գործարանի լեգենդար ARARAT կոնյանկը պարգևատրվել է մի քանի ոսկե մեդալներով, ընդ որում հատուկ ուշադրության է արժանացել նուրբ բույրով ARARAT «Անի» -ն:


Ընդհանուր առմամբ 2017թվականը ARARAT «Անի» կոնյակի համար յուրահատուկ տարի է. 1997թ. ստեղծված էքսկլյուզիվ խառնուրդն այսօր նշում է իր 40-ամյա տարեդարձը:
Այս տարի ARARAT «Անի»-ն շարունակում է միջազգային մրցույթներին հայկական լեգենդար կոնյակների բարձր մրցանակների բարի ավանդույթը: Մասնավորապես անցած տարի Սան Ֆրանցիսկոյում անցած գինիների և ալկոհոլային խմիչքների SEIWSC ամենամյա մրցույթում ARARAT «Ախթամար»-ը արժանացավ ոսկե մեդալի:
Նոր մեդալները մրցանակային լայն ժառանգության կողքին կներկայացվեն ARARAT-ի թանգարանում. Ներկա դրությամբ այստեղ ներկայացված են ավելի քան 140 ոսկե և արծաթե մեդալներ: