Բավ է պառակտվել
11-12-2015 10:00

«Կարապի լիճ» սահադաշտը կրկին բացվում է երևանցիների և հյուրերի համար

«Կարապի լիճ» սահադաշտի հերթական՝ 11-րդ տարեշրջանը, կմեկնարկի ուրբաթ ժամը 18:00-ին, հայտնում է Երևանի քաղաքապետականի պաշտոնական կայքը։ «Չմշկասահքի, ինչպես նաև ակտիվ հանգստի բոլոր սիրահարներին սիրով հրավիրում ենք սահադաշտի տարեշրջանի բացման առիթով կազմակերպված միջոցառմանը»,– նշվում է հաղորդագրությունում։