Բավ է պառակտվել
21-01-2015 13:31

Ողբերգությունը Գյումրիում սարսափելի հանցագործություն է, Մոսկվան ցավակցում է. Լավրով

Գյումրիում կատարված ողբերգությունը սարսափելի հանցագործություն է, Մոսկվան իր խորին ցավակցությունն է հայտնում: Այս հայտարարությամբ 2014 թվականին ՌԴ դիվանագիտության արդյունքները ամփոփող ասուլիսի ժամանակ հանդես է եկել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը: «Նախ ես ևս մեկ անգամ ցանկանում եմ հաստատել իմ խորին ցավակցությունը Ավետիսյանների ընտանիքի նկատմամբ կատարված սարսափելի հանցագործության կապակցությամբ: Զոհվել են բացարձակ անմեղ մարդիկ», - հայտարարել է Լավրովը: Լավրովը հիշեցրել է, որ երեկ զանգահարել է իր հայ գործընկերԷդվարդ Նալբանդյանին, վեց ամսեկան Սերյոժա Ավետիսյանի մահվան կապակցությամբ իր ցավակցությունները հայտնելու նպատակով, ում կյանքի համար յոթ օր շարունակ պայքարել են բժիշկները: