Բավ է պառակտվել
12-01-2018 11:56

Ձնահոսքը փակել է Ստեփանծմինդա-Լարսը. ՀՀ տարածքում կան դժվարանցանելի ճանապարհներ

Ուրբաթ, ժամը 09:00-ի դրությամբ ՀՀ տարածքում կան փակ և դժվարանցանելի ավտոճանապարհներ: Ա յս մասին հաղորդում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Այսպես, տրանսպորտի համար դժվարանցանելի է Վարդենյաց լեռնանցքը, Սոթք-Քարվաճառ ավտոճանապարհը, իսկ կցորդիչով ավտոմեքենաների համար՝ Ոսկեպար-Կիրանց հատվածը:
Սևանի ավտոճանապարհի «Չայնիի ոլորանների» հատվածում թեթև մառախուղ է:
Սիսիան-Գորիս ավտոճանապարհին տեղ-տեղ առկա է մերկասառույց:
Վրաստանի ՆԳՆ ԱԻ գործակալության և ՌԴ ԱԻՆ Հյուսիսային Օսիայի Հանրապետության գլխավոր վարչության տարածած տեղեկատվության համաձայն Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհը, որով անցնում է ՌԴ-ն ՀՀ-ին կապող միակ ցամաքային ուղին, փակ է բոլոր տեսակի տրանսպորտային միջոցների համար:
ՀՀ Տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարության մամուլի ծառայությունը հղում անելով Վրաստանի ենթակառուցվածքների նախարարության տրանսպորտի դեպարտամենտին հայտնում է, որ ավտոճանապարհի փակվելու պատճառ է հանդիսացել ձնահոսքը: