Բավ է պառակտվել
18-04-2014 17:07

Հուշարձանների պահպանության միջազգային օրը լվացվում և մաքրվում են երևանյան արձանները (լուսանկարներ)

ՅՈՒՆԵՍԿՕ-ի կողմից 1983 թվականից ի վեր ապրիլի 18-ը համաշխարհային օրացույցում առանձնացվել է որպես հուշարձանների պաշտպանության միջազգային օր: Պատմամշակութային հարուստ ժառանգություն ունեցող Երևանում, օրվա խորհրդին համահունչ, կազմակերպվել են մի շարք միջոցառումներ:  Կարևորելով հուշարձանների պահպանության հարցում դրանց մշտական մաքրության ապահովումը՝ Երևանի քաղաքապետարանի նախաձեռնությամբ մայրաքաղաքի բոլոր վարչական շրջաններում կազմակերպվել են արձանների լվացման և մաքրման աշխատանքներ:  Ըստ անհրաժեշտության, աշխատանքներին ներգրավվել է համապատասխան տեխնիկա: