Բավ է պառակտվել
11-04-2016 07:54

Նոբելյան մրցանակակիրները եկել են Հայաստան

«Նոբելյան օրեր Երևանում» միջոցառման շրջանակում երկուշաբթի համաշխարհային մակարդակի գիտնականները Հայաստանում մի շարք դասախոսություններ կկարդան կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկության թեմաներով

 Նոբելյան մրցանակի հինգ դափնեկիրներ Հայաստանում կլինեն ապրիլի 11-16-ը և հանրային մասնագիտական զեկույցներ կկարդան, հայտնում է Մխիթար Հերացու անվան Երևանի պետական բժշկական համալսարանի մամուլի ծառայությունը։ Այցը կազմակերպվել է «Նոբելյան օրեր Երևանում» խորագրով գիտական միջոցառման շրջանակներում։

Կենսաքիմիայի, ֆիզիկայի և բժշկության վերաբերյալ բաց դասախոսություններ կկարդան կենսաբան Աարոն Չիխանովերը (Իսրայել), Ադա Յոնաթը (Իսրայել), քիմիկոս և ֆիզիկոս Դեն Շեխտմանը (Իսրայել), Ռոբին Ուորենը (Ավստրալիա) և քիմիկոս Էյ Իշի Նեգիշին (Ճապոնիա)։

Չիխանովերը 2004 թվականին Նոբելյան մրցանակ է ստացել քիմիայից Իրվին Ռոուզի և Աբրահամ Գերշկոյի հետ միասին։ Յոնաթն այդ մրցանակին արժանացել է 2009 թվականին ռիբոսոմների կառուցվածքի ու նրանց գործունեության վերաբերյալ հետազոտության համար։ Շեխտմանը մրցանակակիր է դարձել 2011 թվականին, 2014 թվականին նա Իսրայելի նախագահի թեկնածու էր առաջադրվել, սակայն պարտվեց ընտրությունների ժամանակ։

Ուորենը 2005 թվականին բժշկության և ֆիզիոլոգիայի բնագավառում Նոբելյան մրցանակի արժանացավ։ 1979 թվականին նա նորից բացահայտեց Helicobacter pylori մանրէն։ Նեգիշին հայտնի է այսպես կոչված Նեգիշիի ռեակցիայի բացահայտման համար, քիմիայի ոլորտում Նոբելյան մրցանակի է արժանացել 2010 թվականին։