Բավ է պառակտվել
17-04-2014 15:10

«Ադրբեջանը կարող է քաղաքականացնել գերիների հարցն ու ստվերել ՀՀ բանակը».Լ. Ալավերդյան

Այսօր լրագրողների հետ հանդիպման ժամանակ ՀՀ Մարդու իրավունքների նախկին պաշտպան, «Ընդդեմ իրավական կամայականության» ՀԿ նախագահ Լարիսա Ալավերդյանն անրադառնալով հայ գերիների խնդիրներին, ասաց. «Մամիկոն և Արսեն Խոջոյանների դեպքը տարբերվում է ռազմագերի Հակոբ Ինջիղուլյանի դեպքից. վերջինս զինվորական շորերով է հայտնվել Ադրբեջանում, մինչդեռ Խոջոյանները` ոչ»: Տիկին Ալավերդյանն ընդգծեց, որ Ինջիղուլյանի 3-րդ երկիր տեղափոխելը շատ կարևոր հարց է, քանզի միայն այդ դեպքում երաշխավորված կլինի նրա վերադարձը հայրենիք:
«Ադրբեջանին հայ գերիները ձեռնտու են այն իմաստով, որ այդպիսով նա կարող է քաղաքականացնել գերիների հարցն ու ստվերել Հայաստանի բանակը»,-նշեց բանախոսը: Լարիսա Ալավերդյանը հիշեցրեց, որ անցած քսանամյակի ընթացքում Ադրբեջանում հայտնված հայաստանցի ոչ մի գերի հայրենիք վերադարձվելուց հետո չի դատվել. «Մինչդեռ Ադրբեջանն անում է հակառակը` դատում իրենց ռազմագերիներին և անգամ մահապատժի ենթարկում»,- ասաց նա:
Վերջինիս խոսքով՝ Ադրբեջանը խիստ քաղաքականություն է վարում ազգային փոքրամասնությունների նկատմամբ: Հետևաբար, Հայաստան մուտք գործել ցանկացողները Ադրբեջանի ազգային փոքրամասնության ներկայացուցիչները ծանոթ են ադրբեջանցիներին, որոնք ժամանակին բնակվել են այստեղ, նրանք տեղյակ են, որ այստեղ շատ լավ են վերաբերվել ադրբեջանցիներին: