Բավ է պառակտվել
10-02-2017 13:37

Լապշինը Ինտերպոլով չի հետախուզվել. Կազմակերպության քարտուղարություն

Բելառուսում ձերբակալված և Բաքվին հանձնված ռուս-իսրայելյան բլոգեր Ալեքսանդր Լապշինը Ինտերպոլով հետախուզման մեջ չի գտնվել: Այս մասին ասված է Գլխավոր քարտուղարության ՝ ՀՀ Ոստիկանության հարցման պատասխան նամակում:
«Հարգելի գործընկերներ, մենք ստուգել ենք, և հաստատում ենք, որ տվյալ անձը ներառված չէ Ինտերպոլի գլխավոր քարտուղարության տվյալների բազայում: Ձեր հարցումը ուղարկվել է նաև Ինտերպոլի իրավաբանական վարչություն, հավելյալ տեղեկությունների դեպքում լրացուցիչ կտեղեկացնենք»,- ասված է Ինտերպելի գլխավոր քարտուղարության հրահանգային և կոորդինացիոն կենտրոնի կողմից ուղարկված նամակում:
Հիշեցնենք, որ փետրվարի երեքին Բելառուսի նախագահ Ալքեսանդր Լուկաշենկոն կարգադրել էր որքան հրանարավոր է շուտ կատարել Լապշինին Ադրբեջանին հանձնելու դատարանի որոշումը, ասելով, որ Բաքուն այդ հարցով դիմել է ոչ թե Մինսկին, այլ Ինտերպոլին:
Փետրվարի 7-ին Բելառուսի Գերագույն դատարանը ուժի մեջ էր թողել Ռուսաստանի և Իսրայելի քաղաքացիություն ունեցող բլոգեր Լապշինին՝ Ադրբեջանին արտահանձնելու վերաբերյալ Գլխավոր դատախազության որոշումը:
Նույն օրը երեկոյան, բլոգերը Մինսկից հատուկ չվերթով հասցվել էր Բաքու, և փոխանցվել էր Ադրբեջանի պետական անվտանգության ծառայության աշխատակիցներին:
2016 թ. դեկտեմբերի կեսերին Լապշինը գրել էր, որ ձերբակալվել է Մինսկում՝ Ադրբեջանի պահանջով, որտեղ նա գտնվում է «սև ցուցակում»՝ առանց Ադրբեջանի ղեկավարության հետ խորհրդակցելու Լեռնային Ղարաբաղ իր այցելության համար: