22-01-2014 15:02

«Մենք պարտավոր ենք լինել ավելի ուժեղ, և դա արդեն մեզ մոտ ստացվել է». Լ. Ալավեռդյան

Այսօր լարգրողների հետ հանդիպման ժամանակ ԱԺ նախկին պատգամավոր Լարիսա Ալավերդյանն անրադառնալով հունվարի 19-ի լույս 20-ի գիշերը ղարաբաղա-ադրբեջանական շփման գծում տեղի ունեցած դիվերսիոն գործողություններին, ընդգծեց, որ Ադրբեջանը երբ իմանա, որ լայնածավալ պատերազմներ սկսելու դեպքում տանուլ չի տալու, հատկապես՝ տարածքներ չի կորցնելու, ինքը կսկսի այդ պատերազմը: Ինչ վերաբերում է, թաքուն դիվերսիեն գործողություններն, ապա դա Ադրբեջանի քաղաքական էլիտայի մասին է խոսում:
«Մենք պարտավոր ենք լինել ավելի ուժեղ, և դա արդեն մեզ մոտ ստացվել է»,-ասաց Լարիսա Ալավերդյանը և ցավակցություն հայտնելով դիվերսիայի ընթացքում զոհված զինվորի հարազատներին՝ ավելացրեց, որ հայ զինվորն ուժեղ է և վեր ամեն ինչից:
«Մենք պետք է հպարտանանք, որ նման զինվոր ունենք: Պետք չէ թացը չորի հետ խառնել: Պետք է գիտակցենք, որ գիտակցված մահը անմահություն է»,-նկատեց Լարիսա Ալավերդյանը:
Ասուլիսին հրավիրված Մատենադարանի գիտաշխատող, հայագետ Վարդան Դևրիկյանի համոզմամբ, ընթացիկ զորակոչը հաշվի առնելով, ադրբեջանցիները փորձում են ամեն կերպ տապալել այն և խուճապ ստեղծել Հայաստանում:
«Ցանկացած իրավիճակում ժողովուրդը ցույց է տալիս, որ ինքը վեր է հասարակությունից, ընտրությունից, քաղաքականությունից և ամեն ինչից: Փառք ու պատիվ մեր զինվորին»,-ասաց Վարդան Դևրիկյանը:
Հայագետի պնդմամաբ, փորձը ցույց է տալիս, որ աշխարհը ուժը և ուժեղին է հաշվի առնում։
«Եթե նրանք համոզված լինեին, որ կկարողանան ճեղքել հայկական դիմադրությունը, ապա բանակցային սեղանի շուրջ կխոսեին ուժեղի դիրքերից»,-եզրափակեց Վարդան Դևրիկյանը: