Բավ է պառակտվել
25-03-2015 13:11

Հայաստանում ՌԴ ռազմաբազային կից հոգևոր մշակութային կենտրոն կկառուցվի

Հայաստանի կառավարության վաղվա նիստի օրակարգում ներառվել է ռուսաստանյան ռազմաբազային հոգևոր մշակութային կենտրոն կառուցելու համար տարածքի հատկացման որոշման նախագիծը: Ենթադրվում է փոփոխություններ կատարել 2012 թվականի հոկտեմբերի 3-ին ընդունված Հայաստանում ռուսաստանյան ռազմաբազայի տեղակայման մասին արձանագրության մեջ: Ըստ որոշման նախագծի՝ հայկական կողմը ռուսաստանյան կողմին Լալայանի 173/3 հասցեում գտնվող շինություններով տարածք կտրամադրի հոգևոր մշակութային կենտրոն կառուցելու համար: