Բավ է պառակտվել
09-03-2015 08:45

Կանանց ու աղջիկներին ծաղիկներ են բաժանվել տոնական ձևավորված կառքից

Մարտի 8-ին մայրաքաղաքի տարբեր հատվածներում տեղադրված ծաղկային խորհրդանշական զամբյուղներից բացի կանանց ու աղջիկներին ծաղիկներ ու Երևանի քաղաքապետի շնորհավորական բացիկներ են բաժանվել նաև քաղաքի փողոցներում շրջող տոնականորեն ձևավորված կառքից:
Քաղաքապետարանի հարակից տարածքից ինքնատիպ առաքելությամբ մայրաքաղաքի փողոցներով անցած կառքը հանգրվանել է Հյուսիսային պողոտայում, որտեղ էլ, արդեն կանգ առած վիճակում, «կառապանը» շարունակել է ծաղիկներ ու շնորհավորական բացիկներ բաժանել անցորդ կանանց ու աղջիկներին: