Բավ է պառակտվել
24-04-2015 10:54

Քսենիա Սոբչակը ցավակցել է հայ ժողովրդին

Հայտնի ռուսաստանյան լրագրող, հեռուստահաղորդավարուհի Քսենիա Սոբչակը իր աջակցությունն է հայտնել Հայաստանի ժողովրդին Ցեղասպանության 100-ամյա տարելիցի կապակցությամբ: Twitter-ի իր միկրոբլոգում Սոբչակը գրառում է թողել այն մասին, որ այդ տարեթիվը հայերի հետ նշում են ողջ աշխարհում: «Հավերժական հիշատակ Հայոց Ցեղասպանության բոլոր զոհերին: Այսօր ողջ աշխարհը ձեր կողքին է: Հզորներն են օժտված սեփական պատմության մութ էջերը ճանաչելու ունակությամբ: Ես համոզված եմ, որ Թուրքիան մի օր կճանաչի պատմության այդ սարսափելի պահը, թեև Թուրքիայի ղեկավարությունը նախընտրում է տխուր Ռուսաստանում մահու չափ հայտնի հռետորությունը առայն, թե «պատերազմի տարիներին քիչ թուրք չի զոհվել»: Թող որ Աստված Հայ ժողովրդին բարգավաճում պարգևի: Հավերժ հիշատակ», - գրել է Սոբչակը: