Բավ է պառակտվել
13-05-2015 13:07

Վճռաբեկ դատարանը մերժել է Շանթ Հարությունյանի ու մյուսների գործով բողոքները

ՀՀ վճռաբեկ դատարանը մերժել է վարույթ ընդունել «Ցեղակրոն» կուսակցության առաջնորդ Շանթ Հարությունյանի և ընկերների գործով ամբաստանյալների փաստաբանների բողոքներն այն պատճաբառանությամբ, որ դրանցում ՀՀ քրեական դատավարության օրենսգրքի համապատասխան կետերով սահմանված հիմքերը հիմնավորված չեն։ Այսինքն, Վճռաբեկ դատարանը ուժի մեջ է թողել Վերաքննիչ քրեական դատարանի 2015 թ. փետրվարի 2-ի որոշումը՝ օրինական ուժի մեջ թողնելով Առաջին ատյանի դատարանի 2014 թվականի հոկտեմբերի 17-ի դատավճիռը։ Ամբաստանյալներ Շանթ Հարությունյանի, Շահեն Հարությունյանի, Վարդան Վարդանյանի պաշտպան Ի.Պետրոսյանը իր բողոքում խնդրել է բեկանել Վերաքննիչ դատարանի 2015 թվականի փետրվարի 2-ի դատական ակտը և կայացնել արդարացման դատավճիռ` հռչակելով իր պաշտպանյալների անմեղությունը կամ գործն ուղարկել նոր դատաքննության։ Միաժամանակ խնդրել է փոխել Շանթ Հարությունյանի և Վ.Վարդանյանի նկատմամբ ընտրված խափանման միջոց կալանքը։