Բավ է պառակտվել
24-02-2016 11:07

Խոշոր և շղթայական վթար Երևանի Էրեբունի թաղամասում

Փետրվարի 24-ին, ժամը 05.24-ին տեղեկություն է ստացվել, որ Երևանի Տիտոգրադյան փողոցի թիվ 49 հասցեի մոտակայքում տեղի է ունեցել ՃՏՊ՝ հրդեհի բռնկմամբ. կան տուժածներ: 
Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ: Պարզվել է, որ դեռևս չբացահայտված հանգամանքներում Տիտոգրադյան և Խաղաղ Դոնի փողոցների խաչմերուկում բախվել են «Մերսեդես S500» մակնիշի 23 ՏՍ 633 (վարորդ՝ Ա. Հ.), «ԲԻԴ» մակնիշի 34 AQ 283 (վարորդ՝ Ս. Ա.), «ԲԻԴ» մակնիշի 34 AQ 282 (վարորդ՝ Ե. Շ.) և «Ռենո Դասիա» մակնիշի L3815 (վարորդ՝ 1955 թ. ծնված Հ. Ս.) պետհամարանիշներով ավտոմեքենաները: 
Վթարի հետևանքով «Ռենո Դասիա» մակնիշի ավտոմեքենան դուրս է եկել ճանապարհի երթևեկելի հատվածից և հայտնվել հարակից աստիճանների վրա: 
Վերջինիս վարորդը տեղի ուժերով դուրս է բերվել ավտոմեքենայից և հոսպիտալացվել «Էրեբունի» ԲԿ: Բժիշկները տուժածի առողջական վիճակը գնահատել են ծանր: 
Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները: