Բավ է պառակտվել
10-05-2016 09:37

Խոշոր ավտովթար Իսակովի պողոտայում. կա 2 զոհ (լուսանկարներ)

Հայաստանի ԱԻՆ-ում, այսօր՝ մայիսի 10-ին, ժամը 00.12-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Իսակովի պողոտայում՝ «Մուլտի Լիոն» գազալցակայանի մոտ, տեղի է ունեցել ավտովթար, կան տուժածներ. անհրաժեշտ է փրկարարների օգնությունը:

Դեպքի վայր է մեկնել մեկ մարտական հաշվարկ, ՃԿԱԿ օպերատիվ խումբը և ՀՆՓԱԻ կենտրոնի փրկարարական ջոկատը:

Պարզվել է, որ բախվել են «Volkswagen Bora» մակնիշի 34 NL 167 (վարորդ՝ 33-ամյա Ռ. Խ.) եւ «Mercedes G500» մակնիշի 61 GG 661 համարանիշների ավտոմեքենաները, ինչի հետեւանքով վերջինս դուրս է եկել ճանապարհի երթեւեկելի մասից եւ բախվել ծառին:

Մինչ փրկարարների կանչի վայր հասնելը՝ ուղեւորներ` 28-ամյա Հ. Խ.-ն, 28-ամյա Մ. Բ.-ն եւ 29-ամյա Ա. Բ.-ն տեղի ուժերով դուրս են բերվել ավտոմեքենայից եւ հոսպիտալացվել «Աստղիկ» ԲԿ:

Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել «Mercedes G500»-ի վարորդին, որը հոսպիտալացվել է «Աստղիկ» ԲԿ, որտեղ ժամը 01.10-ին մահացել է: Փրկարարներն ավտոմեքենայից դուրս են բերել նաեւ 1 ուղևորի, որը մահացել է հոսպիտալացման ճանապարհին: Բժիշկները տուժածներ Հ. Խ.-ի եւ Մ. Բ.-ի առողջական վիճակը գնահատել է ծանր, իսկ Ա. Բ.-ինը՝ բավարար:

Փրկարարները կատարել են ճանապարհահատվածի լվացման աշխատանքներ: