Բավ է պառակտվել
06-06-2016 13:27

Խոշոր ՃՏՊ Լոռու մարզում. ծայրահեղ ծանր են զինվորականներ

Նախօրեին՝ հունիսի 5-ին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Լոռու մարզում։ Ժամը 18։30-ի սահմաններում Բազում գյուղի բնակիչ, 32-ամյա Ալբերտ Մկրտչյանն իր վարած «BMW» մակնիշի ավտոմեքենայով Վանաձոր-Դիլիջան ավտոճանապարհի 6-րդ կմ հատվածում դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և մոտ 80 մետր գլորվելով` հայտնվել ձորում։ Վթարի հետևանքով վարորդ Ա․ Մկրտչյանն ու ուղևոր՝ Բազում գյուղի բնակիչ, 30 -ամյա Արթուր Խաչատրյանը ծայրահեղ ծանր վիճակում տեղափոխվել են Վանաձորի հիվանդանոց։ Վիրավորներին ձորից դուրս են բերել Վանաձորի հրշեջ-փրկարաները` քաղաքացիների օգնությամբ։ Ա․ Մկրտչյանը ՀՀ ՊՆ N զորամասի N գումարտակի շտաբի պետ է, կոչումով մայոր է , իսկ Ա․ Խաչատրյանը նույն զորամասում դասակի հրամանատար է, կոչումով ավագ լեյտենանտ է ։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Լոռու մարզային քննչական վարչությունում նյութեր են նախապատրաստվում։