Բավ է պառակտվել
29-09-2017 13:18

Երևանում տրոլեյբուսի մասնակցությամբ խոշոր ՃՏՊ է գրանցվել. Կա 7 տուժած

Երևանում տրոլեյբուսի մասնակցությամբ խոշոր ՃՏՊ-ի արդյունքում, նախնական տվյալներով, տուժել է յոթ հոգի, այս մասին հայտնում են ՀՀ ԱԻՆ մամուլի ծառայությունից:
Հինգշաբթի օրը, ժամը14։34–ին Հերացի-Աբովյան խաչմերուկում թիվ 1 տրոլեյբուսը բախվել է բետոնե արգելապատնեշին և հարվածել Nissan X-Trail մեքենային։ Տրոլեյբուսը վարել է 56–ամյա Տ. Ս.–ն, իսկ Nissan X-Trail–ը՝ 30–ամյա Ա. Գ.–ն։
ՃՏՊ-ի պահին տրոլեյբուսում գտնվել է 11 ուղևոր, որոնցից երեքին փրկարարները պատգարակների օգնությամբ տեղափոխել են Առաջին համալսարանական հիվանդանոց, ևս երեք հոգի տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» ԲԿ՝ մինչ փրկարարների ժամանումը:
Եվս չորս ուղևոր հոսպիտալացվել են քաղաքացիների ջանքերով, մեկ հոգի էլ հրաժարվել է բուժօգնությունից: