Բավ է պառակտվել
28-06-2016 10:21

Խոշոր ՃՏՊ` Երևանում. 4 վիրավորներ տեղափոխվել են հիվանդանոց

Նախօրեին` հունիսի 27-ին, ավտովթար է տեղի ունեցել Երևանում: Ժամը 23:00-ի սահմաններում Թբիլիսյան խճուղու և Զաքարիա Սարկավագի փողոցի խաչմերուկում բախվել են Կոտայքի մարզի Մայակովսկի գյուղի բնակիչ 33-ամյա Վալերի Ամիրյանի վարած ВАЗ 2106 համարանիշի և Երևան քաղաքի Զաքարիա Քանաքեռցու 6-րդ նրբանցքի 7-րդ տան բնակիչ, 36-ամյա Գագիկ Ներսիսյանի վարած Toyota մակնիշիավտոմեքենաները։ Toyota–ն բախվել է նաև ճանապարհի թույլատրելի հատվածում կայանված Nissan մակնիշի տաքսի ավտոմեքենային, իսկ 06-ը գլխիվայր շրջվել է: Վթարի հետևանքով ВАЗ 2106 –ի 4 ուղևոր տեղափոխվել են «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում: Ոստիկանությունն ու քննչական բաժինը պարզում են տուժածների ինքնությունը: Քննիչի հանձնարարականով ավտոմեքենաները տեղափոխվել են Երևանի ՃՈ պահպանվող հատուկ տարածք: