09-08-2016 15:29

Խոշոր հրդեհ Գյումրիում

Գյումրիի Հակոբյան 6-րդ նրբանցքում այսօր՝ օգոստոսի 9-ին, խոշոր հրդեհ է բռնկվել: Հրդեհի հետեւանքով այրվել է 7 տների տանիքները, դեպքի վայրում աշխատում են մեծ թվով հրշեջներ, հայտարարվել է հրդեհի բարդության 2-րդ աստիճան: Թե ինչից է բռնկվել հրդեհը, դեռեւս հայտնի չէ:

Այս պահին հրշեջներին չի հաջողվում դեռեւս մարել կրակը: