16-11-2016 09:32

Խոշոր ավտովթար Գյումրիում` շտապօգնության մեքենայի մասնակցությամբ

Նախօրեին խոշոր ավտովթար է տեղի ունեցել Շիրակի մարզում: Ժամը 20:40-ի սահմաններում Գյումրի քաղաքի Գարեգին Նժդեհ փողոցի 3/1 հասցեում՝ Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի դիմաց, բախվել են Շիրակի մարզի Մայիսյան գյուղի բնակիչ, 25-ամյա Արթուր Սարուխանյանի վարած Volkswagen Vento մակնիշի և Գյումրի քաղաքի բնակիչ, 53-ամյա Աբրամ Մինասյանի վարած Ford Transit մակնիշի ավտոմեքենաները: Վթարի հետևանքով, ըստ նախնական տեղեկությունների, զոհեր և վիրավորներ չկան։ Volkswagen-ը դուրս է եկել ճանապարհի երթևեկելի գոտուց և բախվել ծառին: Փաստի առթիվ նյութեր են նախապատրաստվում:

Կայքի տեղեկություններով, Ford Transit-ը հաշվառված է Գյումրու շտապօգնության կայանի հաշվեկշռում: