Բավ է պառակտվել
20-09-2013 12:40

Խոշոր ավտովթար Իսակով պողոտայում, կաթվածահար երթևեկություն

Այսօր ժամը 09:00-ի սահմաններում խոշոր ավտովթար է տեղի ունեցել Երևանում՝ ԱՄՆ դեսպանատան դիմաց, որտեղ բախվել են 4 տրանսպորտային միջոցներ,
ինչի հետևանքով նշված ճանապարհահատվածում ասֆալտապատման աշխատանքներ կատարող ավտոմեքենան կողաշրջվել է: Այս մասին հաղորդում է shamshyan.com-ը:

Ինչպես վթարի վայրից հայտնել է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը՝ մեկ անձ տեղափոխվել է հիվանդանոց, իսկ նշված հատվածում երթևեկությունը կաթվածահար է եղել,
քանի որ խցանումը անցնում է 3 կմ-ից:

Լուսանկարը՝ shamshyan.com-ի