Բավ է պառակտվել
09-10-2014 17:02

Մոսկվայի և Երևանի միջև համագործակցությանը նվիրված կլոր սեղան՝ երիտասարդների մասնակցությամբ

Երևանի քաղաքապետարանի և Մոսկվայի կառավարության միջև ստորագրված 2014-2016թթ. համագործակցության ծրագրով Երևանում անցկացվել է Երիտասարդական քաղաքականության ասպարեզում Մոսկվայի և Երևանի միջև համագործակցության զարգացմանը նվիրված կլոր սեղան: Հանդիպում-քննարկմանը մասնակցել են ավելի քան 30 երիտասարդներ՝ հայաստանյան և ռուսաստանյան տարբեր կազմակերպություններից, ինչպես նաև Մոսկվայի կառավարության համապատասխան ստորաբաժանումների ներկայացուցիչներ:


Երևանի քաղաքապետարանի աշխատակազմի սպորտի և երիտասարդության հարցերի բաժնի պետ Յուրի Մամիկոնյանը, ողջունելով ծրագրի մասնակիցներին, կարևորել է կլոր սեղանի անցկացումը՝ փորձի փոխանակման և համատեղ նախագծերի իրականացման տեսանկյունից: Յուրի Մամիկոնյանը նաև ընդգծել է, որ հատկապես վերջին տարիներին Երևանի քաղաքապետ Տարոն Մարգարյանը հատուկ ուշադրություն է դարձնում քաղաքային ծրագրերում երիտասարդության ներգրավվածությանը: Այդ նպատակով ձևավորվել է քաղաքապետին կից երիտասարդության հարցերի խորհուրդ:
Ըստ օրակարգի՝ կողմերը հանդես են եկել երիտասարդական քաղաքականության իրականացման, կամավորական շարժման զարգացման, քաղաքային սոցիալական նախագծերում երիտասարդության ներգրավվածությանն առնչվող զեկույցներով: Բացի այդ, քննարկվել են մշակութային և հասարակական կենտրոնների ձևավորման և զարգացման հնարավորությունները:
Երիտասարդները ներկայացրել են իրենց մոտեցումներն ու առաջարկները և պայմանավորվածություն ձեռք բերել շարունակելու համագործակցությունը և առաջիակայում քննարկելու համատեղ ծրագրերի իրականացման հեռանկարները: