Բավ է պառակտվել
08-09-2014 11:37

Հրազենային վիրավորումից ժամկետային զինծառայող է մահացել

ՀՀ ՊՆ զորամասերից մեկի ավտոհավաքակայանի շինության ետնամասում ծնոտի շրջանում մահացու հրազենային մարմնական վիրավորումով այսօր՝ ժամը 01:15-ի սահմաններում, հայտնաբերվել է պահակախմբում որպես ժամապահ ընդգրկված ժամկետային զինծառայող, շարքային Սամվել Սեյրանի Հարությունյանը։ Ինչպես հաղորդում է ՀՀ ՊՆ հանրային կապերի ու տեղեկատվության վարչությունը, զինծառայողը ծնվել է 1992-ին, զորակոչվել է 2013-ին Մաշտոցի զինկոմիսարիատից:
Դեպքի առթիվ նախապատրաստվում են նյութեր: