Բավ է պառակտվել
12-07-2014 16:14

Շփման գծում հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ

Հուլիսի 6-ից 12-ն ընկած ժամանակահատվածում ղարաբաղա-ադրբեջանական հակամարտ զորքերի շփման գծում հակառակորդի կողմից հրադադարի պահպանման ռեժիմը խախտվել է շուրջ 400 անգամ: Այս մասին տեղեկացնում է ԼՂՀ ՊՆ մամուլի ծառայությունը: ՊԲ օպերատիվ տվյալների համաձայն, այդ ընթացքում տարբեր տրամաչափի հրաձգային զինատեսակներից, հայ դիրքապահների ուղղությամբ արձակվել է ավելի քան 3500 կրակոց: ՊԲ առաջապահ զորամասերը հիմնականում հավատարիմ են մնացել հրադադարի պահպանման ռեժիմին և պատասխան գործողություններ ձեռնարկել միայն խիստ անհրաժեշտության դեպքում: