Բավ է պառակտվել
27-05-2014 11:13

Թուրքիայում կրկին երկրաշարժ է գրանցվել. Վանում խուճապ է

Թուրքիայի հարավ-արեւելքում, Վանի նահանգում 4,3 մագնիտուդով երկրաշարժ է գրանցվել: Բողազիչի համալսարանի Քանդիլի աստղադիտարանի եւ Թուրքիայի սեյսմոլոգիական հետազոտությունների ինստիտուտի տվյալներով՝ երկրաշարժը տեղի է ունեցել այսօր՝ մայիսի 27-ին, տեղի ժամանակով 03.16-ին:

Նախնական տվյալներով՝ զոհեր եւ ավերածություններ չկան:

Երկրաշարժը խուճապ է առաջացրել տեղի բնակչության շրջանում:

Հիշեցնենք, որ մայիսի 24-ին, Էգեյան ծովում գրանցված երկրաշարժին հաջորդած հետցնցումների հետեւանքով Թուրքիայի 267 քաղաքացիներ հայտնվել են հիվանդանոցներում: Շատերը վնասվածքներ են ստացել, երբ խուճապահար դուրս է թռել շենքերի պատշգամբներից: