Բավ է պառակտվել
04-03-2015 14:40

3 զոհերից մեկի մարմինը դեռ «Նուբարաշեն» ՔԿՀ-ի դիմաց է

«Նուբարաշեն» քրեակատարողական հիմնարկի դիմաց այս պահին մեծ թվով ոստիկաններ կան, քննչական գործողություններ են կատարվում։ Նուբարաշեն ՔԿՀ տանող փողոցը փակ է։ Քիչ առաջ հնչած կրակոցների հետեւանքով զոհվածներից մեկի մարմինը դեռ ընկած է ավտոկայանատեղիում, որտեղ էլ տեղի է ունեցել դեպքը։ Նա հրազենային մահացու վնասվածք է ստացել գլխի շրջանում։ Ոստիկանության լրատվական ծառայությունից Gisher.news-ն տեղեկացավ, որ ահազանգը ստացվել է ժամը 13։59-ին։ Դեպքի վայր ժամանած ոստիկանները հայտնաբերել են 1 զոհի եւ 2 վիրավորի, վիրավորներին տեղափոխել են «Էրեբունի» ԲԿ։ Միարժամանակ հիվանդանոցից հայտնեցին, որ 2 երիտասարդներին իրենց մոտ տեղափոխել են արդեն հրազենային վնասվածքներից մահացած վիճակում։ Այս պահին դեպքի վայրում է Երեւանի ոստիկանապետ Աշոտ Կարապետյանը։ Զոհերի ինքնության մասին պաշտոնական տեղեկություններ դեռ չեն տրամադրում։

Սակայն մեր տեղեկությունների համաձայն կրակոցների հետեւանքով սպանվածներից մեկը քրեական հեղինակություն «Երրորդմասցի Լյովիկն» է: